211652_close_icon
views-count1217 դիտում article-date 15:12 16-04-2021

Սիսիանի նոր բժշկական կենտրոնը կազմված կլինի 2 մասնաշենքից. ԱՆ

Մարզային առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի շրջանակներում նախատեսվել է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի բժշկական կենտրոնի վերակառուցումը (շուրջ 3010քմ), կցակառույցի կառուցում (շուրջ 1412 քմ) և հագեցումը ժամանակակից բժշկական սարքավորումներով։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ արդյունքում, 39 մահճակալ հզորությամբ բազմաֆունկցիոնալ կենտրոնը՝ միջազգային արդի բոլոր չափանիշներին համապատասխան, ախտորոշիչ և բուժական ստացիոնար ու ամբուլատոր ծառայություններ իրականացնելու լայն հնարավորություններով, կսպասարկի մարզի բնակչությանը։

Մահճակալների թիվը` 39 (ինտենսիվ 5, անհետաձգելի բուժօգնության 2 մահճակալ):

Սիսիանի նոր ԲԿ-ն կազմված կլինի 2 մասնաշենքից:

Կունենա մի քանի բաժանմունք.

թերապևտիկ
մանկական
շտապօգնության
ինտենսիվ թերապիայի
ախտորոշման
մանկաբարձագինեկոլոգիական
ինֆեկցիոն
վիրաբուժական:
Վերակառուցված կենտրոնը կմատուցի նաև ամբուլատոր պոլիկլինիկական ծառայություններ:

Նմանատիպ նյութեր