211652_close_icon
views-count1319 դիտում article-date 13:15 16-04-2021

Արցախի ՆԳ նախարարը շնորհավորել է ՀՀ ոստիկաններին մասնագիտական տոնի առթիվ

ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ոստիկաններին՝ մասնագիտական տոնի առթիվ․

«Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության և անձամբ իմ անունից, շնորհավորում եմ ՀՀ մեր գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ:

Մեկ հարյուրամյակից ավելի հայ ոստիկանը շարունակում է անմնացորդ ծառայել Հայաստանի Հանրապետությանը, բարձր պահելով նրա ժողովրդի ներքին անվտանգության երաշխավորը լինելու պատիվը:

Բարդ, միաժամանակ փառավոր ուղի անցած համակարգը մեր երկրի կարևորագույն օղակներից մեկն է:
Ոստիկանը հայր է, եղբայր է, ոստիկանն ընկեր է, հարկ եղած դեպքում՝ հայրենիքի զինվոր:

Ես խոնարհվում եմ համակարգի բոլոր այն նվիրյալների առաջ, ովքեր մեր հայրենիքի փրկության ճանապարհին իրենց կյանքը նվիրեցին հանուն Արցախի ու Հայաստանի լուսավոր ապագայի և երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր շարքերում են:
Հարգելի գործընկերներ, համակարգի վետերաններ.

Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթել բարի ծառայություն՝ հանուն օրինականության, մարդու իրավունքների և ազատությունների պահպանման, ինչպես նաև ՀՀ ներքին անվտանգության»:

Նմանատիպ նյութեր