Դադարեցվում է Լոռու միջմարզային եւ Լոռի-Երևան-Լոռի հանրային տրանսպորտի գործունեությունը
Տեղաշարժման սահմանափակումների հետ կապված վաղվանից դադարեցվում է նաև միջմարզային և Լոռի-Երևան-Լոռի հանրային տրանսպորտի գործունեությունը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ հավելելով, որ սեփական մեքենաներով և տաքսի մեքենաներով երթևեկը թույլատրվելու է երկու անձով' վարորդը ներառյալ: