211652_close_icon
views-count1654 դիտում article-date 14:53 15-04-2021

Շաբաթօրյակ՝ ապրիլի 17-ին. մաքրվելու է Հրազդանի կիրճը՝ Հաղթանակ կամրջից մինչև Դավթաշենի կամուրջ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը և «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»  համայնքային հիմնարկը ապրիլի 17-ին կազմակերպում են շաբաթօրյակ։ 

Մաքրվելու է Հրազդանի կիրճը՝ Հաղթանակ կամրջից մինչև Դավթաշենի կամուրջ: Սկիզբը՝ ժամը 10։00։

Մասնակիցները կբաժանվեն տարբեր խմբերի ու կաշխատեն առանձին ուղղություններով։

Մեկնարկային կետերն են՝

•    Մանկական երկաթուղու մուտքի մոտ (Ուրուգվայի հրապարակի կողմից)

•    Հրազդանի կիրճում գտնվող «Պրինցեսա Մարիաննա» ռեստորանային համալիրի հարակից տարածք (Հալաբյան փողոցի կողմից)

•    Դավթաշեն կամրջի տակ (Արաբկիր զբոսայգու (Մոլոկանի այգու) կողմից)

Մասնակիցները կընտրեն իրենց հարմար վայրը, կմոտենան տեղում գտնվող մեր աշխատակիցներին, կստանան անհրաժեշտ պարագաները՝ ձեռնոց, տոպրակ, և՝ ի գործ։

Հավաքված աղբից տեղում կտեսակավորվի թուղթը, պլաստիկն ու ապակին և կուղարկվի վերամշակող կազմակերպություններին, իսկ չվերամշակվող մասը կտեղափոխվի աղբավայր:

Հարցերի դեպքում զանգահարել  /033 /333-289
«ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արաքս Թադևոսյան

Նմանատիպ նյութեր