211652_close_icon
views-count613 դիտում article-date 17:00 14-04-2021

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ապրիլի 20-ին, ժամը 03.10-ին, Երևանի
Խանջյան և Հերացու փողոցները կապող կամրջի տակ իրար են բախվել «Ֆորդ» բեռնատար և «Օպել» մակնիշի ավտոմեքենա. «Օպելի» 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 21-ին, ժամը 20.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի
Նալբանդյան և Խանջյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 79-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 21-ին, ժամը 13.25-ին, Երևանի Ադոնցի փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկում «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 21-ին, ժամը 18.00-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Րաֆֆու փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 21-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր