211652_close_icon

ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող պատահականությունը փորձված սուտասան ու «մեծ կոմբինատոր» է. Սենոր Հասրաթյան

views-count2124 դիտում article-date 11:41 23-03-2021
ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող պատահականությունը փորձված սուտասան ու «մեծ կոմբինատոր» է, իսկ հանրության մի որոշակի շերտ, պարզապես, նրա հլու-հնազանդ կամակատարը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վերջինս առանց մտածելու, բայց համառորեն հավատալով՝ գնում է նրա հետևից... Գնում է իրականությունից օտարված՝ աչքերն ու ականջները փակ... Իսկ սուտասանն ու «մեծ կոմբինատորը» վարպետորեն կատարելով իր դերը, հավատավոր մոլորյալներին «առաջնորդում» է մի հանգրվան, որտեղ չի լինելու ոչ միայն այն, հանուն ինչի (հացի) նրանք գնում են, այլ ցավալիորեն առերեսվելու են մի իրականության, որտեղ տիրելու է համատարած (և՜ հացի, և՜ Հայրենիքի) ամայություն...

Այս ամենի արդյունքում ստեղծված դժվարությունների ողջ ծանրությունն ընկնելու է Երկրի ու ժողովրդի վրա, իսկ թե ինչպիսի ավարտ է ունենալու սուտասան ու «մեծ կոմբինատոր» պատահականութան կենսագրությունը, դա արդեն էական չէ, անգամ,եթե ժողովրդի պահանջով նրան, ինչպես ինքն է ասում՝ «պատի տակ գնդակահարեն...»:

Վերջապես բացեք ձեր աչքերն ու ականջները, մարդի՜կ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող պատահականությունը փորձված սուտասան ու <<մեծ կոմբինատոր>> է, իսկ հանրության մի որոշակի շերտ,...

Posted by Սենոր Հասրաթյան on Monday, March 22, 2021

Նմանատիպ նյութեր