211652_close_icon
views-count1706 դիտում article-date 10:55 14-04-2021

Վճռաբեկ դատարանը գործի է անցել. 2 իշխանահաճո որոշում՝ 10 օրվա մեջ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վճռաբեկ դատարանը գործի է անցել և իր որոշումներով ցույց է տալիս, որ հավատարիմ է իշխանություններին և պատրաստ է նրանց քիմքին հաճո որոշումներ կայացնել։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Վճռաբեկ դատարանում քրեական պալատի հավաքները սկսվում են իշխանությունների, հատկապես՝ վարչապետի մասին գովեստի խոսքերով:

Բանն այն է, որ Վճռաբեկ դատարանը 10 օրվա ընթացքում կայացրել է արդեն երկու որոշում, որով դատարկ տաշտակի առաջ չթողեց ՀՀ գլխավոր դատախազությանը և բավարարեց ՀՀ իշխանությունների ցանկությունները: Եվ դա ամենևին էլ պատահական չէ, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, հայտնի դատախազ Զելիմ Թադևոսյանի դուստրը՝ Լիլիթ Թադևոսյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ է ընտրվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ջանքերով և իր առանձնասենյակում հաճախ շփվում է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ։

Եվ քաղաքական պաշտոնյայի ցուցումներով ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից հայտնի գործերով մեկը մյուսի հետևից կալանավորումների որոշումներ են կայացվում։

Դրանցից մեկը վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին կառավարության, Ազգային ժողովի շենքեր ներխուժելու դեպքերին, որից հետո 2021թ. ապրիլի 2-ի որոշմամբ Միրզոյանի նկատմամբ բռնություն կիրառած անձը կալանավորվեց։

Իսկ արդեն ապրիլի 12-ին Վճռաբեկ դատարանը բավարարեց արդեն Գլխավոր դատախազի տեղակալի բողոքը և Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին, կալանավորեց: Սա իշխանությունները համարում են իրենց հաղթանակը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր