1525 դիտում
09:25 14-04-2021
Թուրքիան միջուկային զենք կունենա Ռուսաստանի հետ ատոմային համագործակցության արդյունքում․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ատոմային էներգետիկայի որորտում ռուս-թուրքական համագործակցության հարցերին անդրադառնալիս «ՀՀ»-ն նշել էր, որ Թուրքիայի քաղաքականությունը հաշվի առնելով՝ այս երկիրը Պակիստանի օրինակին կհետեւի, այն է՝ խաղաղ ատոմի ներդրման միջոցով միջուկային զենք կունենա։
Թուրքիայի նախագահը, ի դեպ, երբեք չի թաքցրել այդ ցանկությունը եւ բազմիցս է արտահայտվել հրապարակավ։ Օրինակ՝ դեռ 2019 թ. ասել էր, թե «որոշ երկրներ մեծ թվով միջուկային մարտագլխիկներ ունեն: Բայց այդ նույն պետությունները մեզ ասում են, որ մենք չենք կարող միջուկային զենք ունենալ: Օրինակ` Իսրայելը, որ գրեթե մեր հարեւանն է: Իսրայելցիները մյուս պետություններին ահաբեկում են իրենց միջուկային զինանոցով, եւ որեւէ մեկը նրանց մատով դիպչել չի կարող»։ Հետո հավելել էր, թե անընդունելի է Թուրքիայի՝ միջուկային զենք չունենալը։
Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ, թուրքագետ, Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող Հայկ Գաբրիելյանը, ով մեզ տվյալեր տրամադրեց իր՝ դեռ 2019 թ. թուրքական միջուկային հեռանկարներին առնչող հետազոտությունից, դեռ ավելի վաղ՝ 2014 թ. աշնանը հրապարակած «2023 թ. միջուկային երկրի կարգավիճակով դիմավորելու Թուրքիայի հավակնության շուրջ» հոդվածում նշել էր, որ Թուրքիան գնում է միջուկային զենք ունենալու ճանապարհով։ Թուրքագետը վստահ է, որ միջուկային Թուրքիայի հեռանկարը բավականին իրատեսական է: Ուստի պետք է հասկանալ, թե որը պետք է լինի Հայաստանի՛ անելիքը…»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
8383 դիտում
21:24 03-01-2022
Միջուկային 5 տերություններ համատեղ հայտարարել են ատոմային զենքի կիրառման անթույլատրելիության մասին
Այս բաժնից
736 դիտում
21:20 26-04-2024
«Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
655 դիտում
08:36 26-04-2024
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»