211652_close_icon
views-count1455 դիտում article-date 18:10 13-04-2021

Չեմպիոնների լիգա. «Բավարիան» այսօր կփորձի հրաշք գործել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Չեմպիոնների լիգայում կկայանան քառորդ եզրափակիչ փուլի երկու պատասխան հանդիպումները։
 
Ֆրանսիական ՊՍԺ-ն կընդունի մրցաշարի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիային»: Առաջին խաղում ՊՍԺ-ն դիտարժան պայքարում հաղթեց 3:2 հաշվով և «Բավարիան» այսօր պետք է առնվազն երկու գոլ խփի, հաջորդ փուլ դուրս գալու համար: Մեզ սպասվում է նույնքան հետաքրքիր հանդիպում:
 
Մյուս խաղում Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ (իսկ դա Սևիլիայի «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտն է) կընդունի պորտուգալական «Պորտուին»: Առաջին խաղում լոնդոնցիները վստահ հաղթանակ տարան՝ 2:0 և  գործնականում լուծել են հաջորդ փուլ դուրս գալու հարցը:
 
Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23։00-ին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր