Չեմպիոնների լիգա. Այսօր «Բարսելոնան» կփորձի ևս մեկ հրաշք գործել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր կկայանան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի 2 պատասխան հանդիպում:
Ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված կլինի «Բարսելոնա»-«Յուվենտուս» հանդիպման վրա: Կատալոնացիները առաջին խաղում 0:3 հաշվով պարտություն կրեցին: Այժմ նրանք պետք է փորձեն ետ բերել կորցրածը: Գործնականում դա անհնարին է, քանի որ մրցակիցը Իտալիայի չեմպիոնն է` անխոցելի Բուֆոնի գլխավորությամբ:
Բայց այն բանից հետո, երբ «Բարսելոնան» 0:4 հաշվով պարտությունից հետո կարողացավ հաղթահարել ՊՍԺ-ի արգելքը` 6:1, ապա բացառել ոչինչ չի կարելի է: Մանավանդ` «Բարսելոնայի» դեպքում: Տեսնենք, կկարողանա՞ն ևս մեկ հրաշք գործել:
Պակաս հետաքրքրությամբ չի սպասվում «Մոնակո»-«Բորուսիա» (Դորտմունդ) մրցավեճը: Առաջին խաղում, որտեղ «Բորուսիան» պարտվեց 2:3 հաշվով, դորտմունդցիների վրա հոգեբանորեն շատ ծանր նստեց մարզադաշտի հարևանությամբ տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, որի արդյունքում վնասվածք ստացավ պաշտպան Մարկ Բարտրան: Սակայն գերմանական ակումբը ունի հզոր պոտենցիալ, որպեսզի այս անգամ ավելի հաջող հանդես գա:
[b]Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղեր
[/b]«Բարսելոնա» (Իսպանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)
«Մոնակո» (Ֆրանսիա) - «Բորուսիա» (Դորտմունդ)
2 հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:45-ին: