Չեմպիոնների լիգա. Այսօր «Բարսելոնան» կփորձի հրաշք գործել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան երկու հանդիպում:
Գլխավոր հանդիպումը, իհարկե, կկայանա Բարսելոնայում, որտեղ «Բարսելոնան կընդունի ֆրանսիական ՊՍԺ-ին: Բոլորը «Բարսելոնայից» հրաշք են ակնկալում: Կատալոնացիները առաջին խաղոււմ ամոթալի պարտություն կրեցին` 0:4 հաշվով: Ցանկացած այլ թիմի դեպքում կարելի էր ասել, որ նման հաշիվը ետ բերել հնարավոր չէ, բացի` «Բարսելոնայից»:
Իր թիմում ունենալով աշխարհի ուժեղագույն հարձակողական եռյակը, ինչպես նաև` դասեր քաղելով նախորդ պարտությունից, այժմ կատալոնացիները վճռական են տրամադրված և մտադիր են այդ հրաշքը գործել: Գործնականում դա անհնար է, բայց ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է:
Մյուս խաղում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ կընդունի Լիսաբոնի «Բենֆիկային»: Առաջին խաղում` Լիսաբոնում, «Բորուսիան» 3, 4 գոլի առավելությամբ հաղթելու փոխարեն զարմանալիորեն պարտվեց 0:1 հաշվով: Սակայն գերմանական ակումբը բավական հզոր կազմ ունի և ի վիճակի է փոխել այս դիմակայության ելքը` հօգուտ իրեն: Այստեղ էլ է մեզ հետաքրքիր մրցավեճ սպասվում:
[b]Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ, պատասխան խաղեր
[/b]
«Բարսելոնա» (Իսպանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)
«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)
Նշենք, որ 2 խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին: