211652_close_icon
views-count5058 դիտում article-date 20:18 11-04-2021

Սահմանամերձ Դավիթ Բեկի դպրոցի դասասենյակն անվանակոչվեց անմահացած շրջանավարտի անունով. Aravot.am

Սյունիքի մարզի Դավիթ Բեկ սահմանամերձ գյուղի Արամ Մանուկյանի անվան դպրոցի ռազմագիտության դասասենյակն անվանակոչվեց դպրոցի շրջանավարտ, արցախյան երկրորդ հերոսամարտում զոհված Արեն Ավանեսյանի անունով, հայտնում է Aravot.am-ը:

Հայրենի գյուղի դպրոցն  ավարտելուց հետո  Արեն Ավանեսյանը անվճար հիմունքներով ընդունվել էր Խ․Աբովյանի անվան մանկավարժական պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ Առաջին կուրսի ուսանող էր, երբ կամավոր դիմում  էր գրել եւ 2019 թվականի հունվարին զորակոչվել բանակ։

Արմավիրում 6-ամսյա նախնական զինպատրաստություն անցնելուց հետո Արենը ծառայությունը շարունակել է Արցախում՝ Հադրութի զորամասերից մեկում։ Սերժանտ Ավանեսյանը ջոկատի հրամանատար էր, դիրքի ավագ։ Արժանացել է շքանշանի՝ որպես ջոկի լավագույն հրամանատար։

Սեպտեմբերյան պատերազմի օրերին, ելնելով թշնամու առաջխաղացումից, Հադրութից նրանց տեղափոխվում են Ֆիզուլի, հետո՝ Մարտունի։ Արենը զոհվել է 2020 թ․-ի նոյեմբերի 9-ին՝ անօդաչու թռչող սարքի հարվածից։ Ծրագրեր շատ ուներ, ավարտելուց հետո գյուղ վերադառնալ էր ուզում՝ դպրոցում աշխատել ու փոխել մարդկանց կյանքը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ aravot.am-ում
 

Նմանատիպ նյութեր