211652_close_icon
views-count35941 դիտում article-date 19:03 10-04-2021

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 47-ամյա վարորդը Toyota Camry-ով մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորակում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Հարություն Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 27-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:
 
Այդ օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 47-ամյա Հրայր Ղազարյանը՝ իր վարած Toyota Camry մակնիշի 55 LP 155 համարանիշի ավտոմեքենայով, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 54.5 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորակում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Ղազարյանն ու ուղևորներ, Երևանի բնակիչներ, 62-ամյա Լ. Ղազարյանն ու 53-ամյա Ռ. Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն:
 
Դեպքի վայր են ժամանել 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:
 
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր