211652_close_icon
views-count2893 դիտում article-date 14:02 09-04-2021

Լարված իրավիճակ ՊՆ-ի մոտ. ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է բերել. News.am

Պաշտպանության նախարարության շենքի մոտ իրավիճակը լարված է. անհայտ կորած զինծառայողների ծնողները երեկվանից փակել են շենքի մուտքը եւ պահանջում են հանդիպում նախարար Վաղարշակ Հարությունյանի եւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ, հայտնում է News.am-ը։

Նրանք պահանջում են, որ այդ պաշտոնյաները մոտենան եւ պատասխան տան իրենց հարցերին:

Ինչ-որ պահի զինծառայողների հարազատները սկսեցին քաշել դարպասներից: Նրանք հաջողվել է պոկել դարպասների մի մասը:

Ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել այստեղ: Նրանք պատ են կազմել եւ թույլ չեն տալիս, որ մյուս ծնողները եւս մոտենան դարպասներին:

Այստեղ է ԱԺ պատգմավոր Սոֆյա Հովսեփյանը, նա հեռախոսով խոսել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի հետ: Պատգամավորը նշել է, որ այս պահին ժողով է ընթանում ՊՆ-ում եւ հարցին լուծում տալու համար փորձում են օպտիմալ տարբերակ գտնել:

Նմանատիպ նյութեր