211652_close_icon
views-count1449 դիտում article-date 12:28 07-04-2021

Չզարմանաք, որ մի X օր Ստեփանակերտի X փողոցում կարդաք ՝ Թուրալ Գյանջալիեւի գրասենյակ. Նաիրա Զոհրաբյան

Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի ինքնակոչ համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիեւը, ով նաեւ ԵԽԽՎ պատգամավոր է, հայտարարել է, որ առաջիկայում իրենք Ստեփանակերտում իրենց համայնքի գրասենյակն են բացելու։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դե, եթե Ալիեւը միջազգային ներդրողներ է հրավիրում Զանգեզուր, Էրդողանը հայտարարում է, որ եթե հայերը խելոք մնան՝ իրենց համար էլ լավ կլինի, եթե Մեհրիբանը սվաղչիներին սովորեցնում է ոնց ջնջել հայկականությունը մեր եկեղեցիներից, էս ֆոնին Թուրալն էլ Ստեփանակերտում գրասենյակ բացելու սպառնալիք պիտի հնչեցնի։

Ու հանկարծ չզարմանաք, որ մի X օր Ստեփանակերտի X փողոցում կարդաք ՝ Թուրալ Գյանջալիեւի գրասենյակ։

Որովհետեւ մեզ հետ ապրող թրքասերներները դեռ շատ վաղուց ու շատ հետեւողական բացել էին Օվերտոնի բոլոր պատուհանները։

Ու հիմա արդեն Օվերտոնի պատուհան չի, թրքահպատակները Օվերտոնի «սկվազնյակ» են անում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի ինքնակոչ համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիեւը, ով նաեւ ԵԽԽՎ պատգամավոր է, հայտարարել է, որ...

Posted by Naira Zohrabyan on Tuesday, April 6, 2021

Նմանատիպ նյութեր