18206 դիտում
22:06 01-02-2021
Որպեսզի վաղը կրկին «չզարմանաք», ասեմ՝ Նիկոլն ու Վաղարշակ Հարությունյանն արդեն տվել են իրենց համաձայնությունը և Արցախի պաշտպանության բանակն առաջիկայում կկազմալուծվի. Միքայել Մինասյան
Ժպիտով հետևում եմ, թե ինչպես են ՊՆ-ում «զարմանում ու զայրանում» ԱԱԾ վերջին PR ակցիայից, որի միակ նպատակը ծածկադմփոցն ու հանրային ուշադրություն շեղելն է։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«ՊՆ բարձրաստիճան անձնակազմն ամեն ինչ վաղուց գիտեր, ընդ որում՝ շատ ավելի մանրամասն, քան ԱԱԾ բեմականացման մեջ է հաղորդվում։ Զենքի ու զինամթերքի ձեռք բերման խարդախություններից տեղյակ էր նաև հանրությունը, բայց դա չի խանգարում շատերին զարմանքից կլորացած աչքերով հիմա խոսել այդ մասին։
Նիկոլի ժամանակ ինքնարժեքից շեշտակի թանկ գնված զենքերի, երրորդ երկրներ վաճառված զինամթերքի, մեզ բաժին հասած չկրակող զինատեսակների ու այդպես էլ չաշխատած ՕՍԱ-ԱԿԱ-ների մասին խոսել եմ ամիսներ առաջ՝ փաստերով ներկայացնելով, թե ինչպիսի թալան է տեղի ունենում բանակում և հիմա զարմանում եմ, որ դեռ զարմացող կա։
Այսօրվա իրավիճակը շատ նման է ԽՍՀՄ Կոմկուսի Կենկոմի 20-րդ համագումարին, երբ 1961-ին «բացահայտեցին» Ստալինի բռնաճնշումները ու մի ամբողջ երկիր ու վերնախավ հանկարծակի «իմացավ», որ եղել են ռեպրեսիաներ, աքսորներ ու գնդակահարություններ։ Ցավոք, զարմանքն անմեղության վահան չէ։ Այնպես որ, որքան էլ «զարմանաք ու զայրանաք», միևնույն է ոչ ոք չի խուսափելու պատասխանատվությունից։ ոչ ոք. ո՛չ այսօրվա թատրոնի ռեժիսորները, ո՛չ էլ անտեղյակ ձևացող «զարմացածները»։
Հետևաբար, առաջարկում եմ չսևեռվել հետքերը մաքրելուն ուղղված էժանագին շոուների վրա և խոսել կարևոր թեմայից, որը բանակը քանդելու գործոններից էր:
Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման առաջին օրվանից բուծել է աներևակայելի քանակի մեդալակիրներ և շքանշանակիրներ, գեներալ-գնդապետներ, Արցախի և Հայաստանի հերոսներ։
Մենք այսօր ունենք ջախջախված բանակ, թշնամուն հանձնված Արցախ, անպաշտպան Սյունիք, մի խոսքով՝ չունենք անվտանգության համակարգ, բայց ունենք նորաթուխ բազմաթիվ հերոսներ ու գեներալներ։
Անշուշտ այս պատերազմում եղել են հերոսներ։ Եղել են մարդիկ, որ ըստ արժանվույնի են պարգևատրվել ու կոչումներ ստացել, բայց պարգևատրվածների թիվը արժանիներից աներևակայելի շատ է։
Այս պատերազմում, ցավոք, ահավոր շատ են նրանք, ովքեր չեն կատարել իրենց պարտքը, չեն պաշտպանել երկիրն արտաքին ու ներքին թշնամուց, բայց պետական դավաճանի արյունոտ ձեռքերից ստանում են բարձր կոչումներ ու շարունակում «ծառայել» իրենց տաքուկ կաբինետներում՝ առանց խղճի որևէ խայթի, որ նաև իրենց պատճառով են զոհվել 5000 տղաները։
Եվ ամեն անգամ, երբ գյուղ ու շրջան էինք հանձնում, «բուծվում» էին նոր գեներալներ։ Ամեն տապալված օպերացիայից հետո նոր «հերոսներ» էին հայտնվում։ Հայրենիքն անընդմեջ կորցնելով, անընդմեջ ձեռք էինք բերում նոր հերոսներ ու գեներալներ։
Որպեսզի ավելի պարզ լինի, ըստ բաց աղբյուրների՝ պատերազմում հաղթած Ադրբեջանը այս ընթացքում գեներալի կոչում է տվել 8 զինվորականի և իսկ ազգային հերոս՝ ընդամենը 3-ի։
Այդ նույն ժամանակ Հայաստանում ու Արցախում պատերազմի ընթացքում և պարտությունից հետո գեներալի կոչում է ստացել կամ կոչման բարձրացման է արժանացել առնվազն 10 զինվորական, Ազգային հերոսի կոչմանն են արժանացել Հայաստանում՝ 7, Արցախում՝ 14 հոգի։
Սա նորմա՞լ է։ Իհարկե՝ ոչ։ Իսկ գիտեք ինչո՞ւ է այդպես, որովհետև Նիկոլը այդ ձևով գնում էր բանակի «հավատարմությունը»՝ խառնելով իրար անարժաններին ու արժանիներին, փորձում էր գնել նրանց լռությունը։
Իմ խորին համոզմամբ՝ բանակի բարձրաստիճան սպայակազմը, եթե մի քիչ բարոյականություն ունենար, կձերբակալեր դավաճանին՝ փրկելով երկիրը ներքին թշնամուց, իսկ արժանապատվություն ունեցողները հրաժարական կտային ու ինքնասպան կլինեին, որովհետև, կրկնում եմ, 5000 զոհի արյունը նաև նրանց խղճին է, բայց փորձը ցույց տվեց, որ ոչ բարոյականներ կային, ոչ էլ՝ արժանապատվություն ունեցողներ։
Այս ցանկն ապագայում վերանայվելու է, որպեսզի ոչ մի անարժան գեներալական ուսադիր չկրի և ոչ մի արժանավոր չգնահատված չլինի:
Հ.Գ. Որպեսզի վաղը կրկին «չզարմանաք» ասեմ՝ Նիկոլն ու Վաղարշակ Հարությունյանն արդեն տվել են իրենց համաձայնությունը և Արցախի պաշտպանության բանակն առաջիկայում կկազմալուծվի։ Թե դրա անունը ֆորմալ առումով կլինի արցախյան միլիցիա, թե արցախյան գվարդիայի կամ ոստիկանական ներքին զորքեր, կարևոր չի, խնդիրն այն է, որ Արցախից մնացած մասն իր ավտանգությունն ապահովելու ինքնուրույն հնարավորություն այլևս չի ունենա։ Չի լինի այլևս Արցախի բանակ և դրա միակ պատասխանատուն ու մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, որն իր «միսիան» հասցնում է ավարտին:
Նմանատիպ նյութեր
12828 դիտում
11:31 26-12-2020
Արյունոտ քաղաքական առևտուր. երևաց, որ Նիկոլն սկսել է վախենալ ապագայից. Միքայել Մինասյան
Այս բաժնից
814 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
676 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
475 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը