4994 դիտում
23:57 06-04-2021
Շտապեմ հիասթափեցնել անուղղելի միամիտներին. Արցախի հետ կապված թուրքական ագրեսիան եւ իսլամիստ գրոհայինների թեման ընդհանրապես չեն բարձրացվել ԵՄ պաշտոնյաների կողմից, Արմեն Աշոտյան
Մինչ մենք կենսական ջանքեր ենք գործադրում փոսից դուրս գալու համար, մեր շուրջը շարունակվում են լրջագույն գլոբալ եւ տարածաշրջանային զարգացումները, որոնք անմիջապես ազդում են մեզ վրա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Այսպես, այսօր Անկարայում տեղի ունեցան Էրդողանի բանակցությունները Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Վան դեր Լեյենի հետ։
Արցախյան վերջին պատերազմի ընթացքում Թուրքիայի բացահայտ եւ ցինիկ հակահայկականությունը եւ ԵՄ-ի բացահայտ եւ ցինիկ անտարբերությունը հասկանալի են դարձնում իմ մեծ հետաքրքրությունը այս հանդիպումների հանդեպ։
Շտապեմ հիասթափեցնել անուղղելի միամիտներին. Արցախի հետ կապված թուրքական ագրեսիան եւ իսլամիստ գրոհայինների թեման ընդհանրապես չեն բարձրացվել ԵՄ պաշտոնյաների կողմից։ Բայց օրինակ Վան դեր Լեյենը խոսել է Լիբիայից գրոհայիններին հեռացնելու անհրաժեշտության մասին։
Չի խոսվել հայերի հանդեպ գործած վայրագությունների եւ մեր իրավունքների մասին, բայց քննադատվել է Ստամբուլյան կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալու փաստը։
Թուրքիայի համար խելահեղ պայքարը շարունակվելու է Վաշինգտոն-Բրյուսել եւ Մոսկվա-Պեկին զույգերի միջեւ, ինչն այս փուլում հմտորեն օգտագործվում է եւ օգտագործվելու է Էրդողանի կողմից, այդ թվում՝ Հայաստանի եւ հայերի դեմ։
Բայց այլոց մեղադրելուց առաջ կրկին հիշեք. հայկական շահերը պիտի հետաքրքիր լինեն նախ Երեւանին, նոր հետո՝ Բրյուսելին, Մոսկվային կամ Վաշինգտոնին», գրել է նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
905 դիտում
13:50 11-05-2015
Իրաքի զինված ուժերը հետ են մղել «Իսլամական պետության» գրոհայինների հարձակումը. 73 իսլամիստ է ոչնչացվել
3213 դիտում
12:44 04-02-2018
Աֆղանստանի ուժայինները 1 օրում առնվազն 100 իսլամիստ գրոհայինների են ոչնչացրել
4311 դիտում
12:08 22-05-2020
Ստիպված եմ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին. կրկին չեն արդարացրել ձեր սպասումները. փաստաբան
Այս բաժնից
436 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
562 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1021 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը