Աֆղանստանի ուժայինները 1 օրում առնվազն 100 իսլամիստ գրոհայինների են ոչնչացրել
Աֆղանստանի անվտանգության ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում իրականացրած օպերացիաների արդյունքում ոչնչացրել են ավելի քան 100 գրոհայինների։
Այդ մասին հայտնել է Tolo News հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի ՊՆ մամուլի քարտուղար Դավլաթ Վազիրիին, փոխանցում է ria.ru-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ուժայինները օպերացիաներ են անցկացրել Ֆարիաբ, Կանդահար, Ղազնի, Նանգարհար, Վարդաք և Լոհար նահանգներում։ Առգրավված է նաև մեծ քանակութամբ զենք ու զինամթերք։
Չի հաղորդվում, սակայն, ուժայինների կորուստների մասին։