211652_close_icon
views-count2877 դիտում article-date 15:33 06-04-2021

80-ամյա պապիկի մահը եղել է ոչ թե հրելու, այլ առնվազն մեկ հարվածի հետևանք. Ռուբեն Մելիքյանը՝ Նոր Նորքում տեղի ունեցած դեպքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ես չեմ պատկերացնում՝ ինչ պետք է արած լինի 80-ամյա պապիկը, որ նրան հարվածեն։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Նոր Նորքում 80-ամյա պապիկի մահվան դեպքին։

«Ինձ ցույց են տվել մի լուսանկար, որ մահը եղել է ոչ թե հրելու արդյունք, այլ առնվազն մեկ հարված հասցնելու արդյունք, դուք պատկերացնո՞ւմ եք՝ 80 տարեկան պապիկին հարվածեն։ Ես չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է 80-ամյա մարդու վրա ձեռք բարձրացնել, ես կարծում եմ՝ մենք այն հասարակությունն ենք, որը պետք է հարգանք ունենանք մեծի նկատմամբ, ես չեմ հասկանում՝ տուժողը ի՞նչ պետք է արած լինի, որ նրան հարվածեն»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։

Իրավապաշտպանի հավաստմամբ՝ խնդրահարույց է, որ քրգործը չի հարուցվել ուրբաթ կամ շաբաթ օրը։

«Հինգշաբթի օրը դեպքը տեղի է ունեցել, որբաթ օրը պապիկը դեռ հիվանդանոցում էր, շաբաթ օրը մահացել է, իսկ ինչու՞ քրեական գործը չի հարուցվել ուրբաթ կամ շաբաթ օրը, բայց բնականաբար չէր հարուցվի 109 հոդվածով։ Քրեական գործը հարուցվել էր ոչ թե 120 հոդվածով՝ անզգուշությամբ առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելը, այլ 109 հոդվածով՝ անզգուշությամբ մահ պատճառելը, այսինքն քրեական գործը հարուցվել էր պապիկի մահանալուց հետո և սա է պատճառներից մեկը, որ ես՝ որպես մասնագետ տարակուսանք եմ հայտնում»,-նշեց իրավապաշտպանը։

Մելիքյանը նաև նշեց՝ տուժողի դուստրը ստացել է իրավահաջորդի կարգավիճակ:

Ավելի վաղ Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ Երևանի Նոր Նորք համայնքում 80 տարեկան մարդուն ծեծել են, ժամեր անց նա մահացել է։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր