211652_close_icon
views-count6517 դիտում article-date 00:16 06-04-2021

Ամենից թանկ բանը՝ ընկերություն, չներվող թերությունը՝ դավաճանություն․ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է Պոզների բլից հարցերին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուս լրագրող Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում պատասխանել է վերջինիս հարցին, թե արդյոք անցյալի հայացքները չեն խանգարում երկրի զարգացմանը և արդյոք երկիրը պետք է նորովի զարգանա:

«Անկասկած, երկիրը պետք է զարգանա, սակայն չեմ կարծում, որ անցյալի հայացքները արգելակ են երկրի զարգացման համար: Ընդհակառակը, կարելի է կապիտալիցազվել և՛ այստեղ, և՛ այնտեղ: Կարծում եմ, որ ավելի ճիշտ է կապիտալիզացնել մեր արժեքները»,- նշել է ՀՀ նախկին նախագահը:

Հաղորդման ավարտին Պոզներն ավանդույթի համաձայն կարճ հարցեր է ուղղել Ռոբերտ Քոչարյանին:

- Ի՞նչն եք համարում ձեր ձեռքբերումը:

- Իմ կարիերան:

- Ինչն ե՞ք ամենից թանկ գնահատում:

- Ընկերությունը:

- Եթե ոսկե ձկնիկ բռնեիք և այն ձեզ երեք ցանկության հնարավորություն տար, որո՞նք կլինեին այդ ցանկությունները:

- Կհրաժարվեի:

- Ի՞նչ թերություն եք ներում մարդկանց հեշտությամբ:

- Վախկոտություն:

- Ի՞նչ թերություն երբեք չեք ների:

- Դավաճանություն:

-Ո՞ր մարդկային հատկությունն եք ամենից բարձր գնահատում:

- Հավատարմություն:

- Սատանան Ձեզ անմահություն է առաջարկում, այն էլ առանց որևէ պայմանի, համաձայնում ե՞ք:

- Ոչ:

- Ձեր գլխավոր ո՞ւժը:

 - Մխիթարանքը:

- Ձեր գլխավոր թուլությո՞ւնը:

- Այդպիսիք չկան, ավելի ճիշտ չեմ ուզում դրանք նշել, ես թշնամիներ ունեմ:

- Եթե հանդիպեք բարձրյալին, ի՞նչ կհարցնեիք:

- Ինչո՞ւ էր ողջ կյանքում փորձությունների ենթարկում ինձ:

Նմանատիպ նյութեր