211652_close_icon
views-count1391 դիտում article-date 15:21 05-04-2021

«Լոռի» ֆուտբոլային ակումբը Հայաստանի առաջնությունից դուրս գալու դիմում է ներկայացրել ՀՖՖ

«Լոռի» ՖԱ-ն այսօր ՀՖՖ ներկայացրեց VBET Պրեմիեր լիգայից թիմը դուրս բերելու վերաբերյալ դիմումը։

Այս մասին վանաձորյան ակումբը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Հարգելի ֆուտբոլասերներ,

«Լոռի» ՖԱ-ն այսօր ՀՖՖ ներկայացրեց VBET Պրեմիեր լիգայից թիմը դուրս բերելու վերաբերյալ դիմումը։

ՀՖՖ (անկախ) բողոքարկման կոմիտեի անցկացրած քննությունն ու կայացրած որոշումները արդարացի չէին, ինչն այլ ելք չի թողնում, քան նման ցավալի եւ ծանր որոշում կայացնելը։

«Լոռի» ՖԱ-ն ավելի մեծ ուշադրություն կդարձնի Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի զարգացմանն ու սեփական սաների կրթմանը․․․»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր