211652_close_icon
views-count1967 դիտում article-date 21:43 04-04-2021

Ռուբեն Մելիքյան. Մտածում եմ՝ Հիսուս Քրիստոսի դատավարությունը պետք է ինչ-որ ձևաչափով դարձնել պարտադիր ուսումնական նյութ

«Մտածում եմ՝ Հիսուս Քրիստոսի դատավարությունը պետք է ինչ-որ ձևաչափով դարձնել պարտադիր ուսումնական նյութ բոլոր ապագա իրավաբանների համար», իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Իրավունքի բոլոր, կրկնում եմ՝ ԲՈԼՈՐ հիմնարար սկզբունքները այս կամ այն արտահայտությամբ կարող եք գտնել այդ դատավարության մեջ։
Միայն մեկ օրինակ բերեմ։ Դատարանի անկախությունը։ Պիղատոսը սկզբից փորձում է արդար մնալ ու արդարացնել հանիրավի ամբաստանվող Հիսուսին, սակայն «ամբոխի ուժը» ի վերջո կոտրում է Պիղատոսի կամքը և չեզոքացնում «իրավունքի ուժը»։

Ո՞վ է ունակ լինել Դատավոր, այսինքն ճակատագրերի անկախ ու անկողնակալ Վճռող։ Միայն նա, ով ունակ է մինչև վե՛րջ մնալ իր դիրքերում։ Մինչև վերջ։ Մինչև վերջ!

ՀԳ. Նկարում՝ Անտոնիո Չիզերիի «Ահավասի՛կ մարդ» գլուխգործոցը՝ Պիղատոսի ընդգծմամբ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր