211652_close_icon
views-count4806 դիտում article-date 18:25 04-04-2021

Ռուբեն Մխիթարյան. Զատիկ է... Գյումրու բոլոր գերեզմանոցներում ողջերը ավելի մեռածի տեսք ունեն

«Զատիկ է... Գյումրու բոլոր գերեզմանոցները լի են մարդկանցով... Գյումրու բոլոր գերեզմանոցներում ողջերը ավելի մեռածի տեսք ունեն», ֆեյսբուքյան իր էջում գրել է պրոդյուսոր Ռուբեն Մխիթարյանը:

«Հին հանգուցյալատերերը ամաչում են իրենց արցունքներից, որովհետև կողքի հետ ողբ է... Ողբ ու անասելի ցավ... 18,19,20 տարեկանների համար թափված արցունքն անգին է... Տղերքի հողը երբեք չի չորանում... Մայրերի, կանանց, քույրերի արցունքները հողը միշտ խոնավ են պահում... Իսկ հայրերը.... Լուռ գոռում են հայրերը... Լուռ ու թաքուն:

Գժվում եմ...

Քրիստոսի հարության տոնը վերածեց մեռելոցի, անաստվածը: Չունի էս երկիրը էլ տոն: 365 օր մեռելոց է այլևս, քանի ստահակը կա ու անում է իր սատանայական գործը», նշել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր