Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Հարության տոնը
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր՝ ապրիլի 4-ին, նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը (Մեծ Զատիկը):
Զատկի օրը որոշակի օրացույցային ամրագրում չունի, այն շարժական է: Յուրաքանչյուր տարի տոնի օրը փոխվում է։ Հայ Առաքելական Եկեղեցին Զատիկը նշում է գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնի կիրակի օրը:
Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Շաբաթ երեկոյան մատուցվել է Քրիստոսի Հարության ճրագալույցի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած՝ յոթ շաբաթ տևած Մեծ Պահքի շրջանը։