Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը
Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցով այս տարի նշվում է մարտի 27-ին։ Մեծ Զատիկը կամ Սուրբ Հարության տոնը հայ ժողովրդի կողմից ամենասիրված տոներից է: Այն նշվում էր նույնիսկ խորհրդային տարիներին:
Այսօր առավոտյան Սուրբ Հարության տոնի կապակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կմատուցվի Հայրապետական պատարագ, որի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսն իր պատգամը կհղի համայն հայ ժողովրդին:


