2070 դիտում
09:59 03-04-2021
Տհաճ վիճակ է. թեժ քննարկվում են ընտրացուցակների «թոփ» համարները․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.«Քանի որ արդեն հստակ է, որ հայրենի իշխանությունները հունիսի 20-ին խորհրդարանական ընտրություններին գնում են համամասնական ընտրակարգով, թեժ քննարկում են ընտրացուցակների «թոփ» համարները: Բանն այն է, որ այն անձինք, ովքեր ժամանակին խնդիր չեն ունեցել ցուցակների անցողիկ տեղերում հայտնվելու համար, քանի որ վարկանիշային ընտրակարգով են մասնակցել ընտրություններին, այսօր պետք է լինեն մեկ միասնական ցուցակում ու, ամենակարեւորը, անցողիկ շեմում:
Այսինքն՝ քաղաքական թիմերն այժմ հայտնվել են տհաճ վիճակում: Մենք տեղեկացանք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում արդեն ուրվագծվել է ընտրական ցուցակը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում թեժ քննարկումներ են ընթանում, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում դեռեւս կուսակցության քառյակն է հայտնի: Ըստ մեր տեղեկությունների՝ ցուցակը գլխավորում է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, երկրորդը լինելու է Տարոն Սիմոնյանը, իսկ երրորդ տեղում՝ Արկադի Խաչատրյանը, ցուցակում առաջին կինը լինելու ԼՀԿ-ական Անի Սամսոնյանը:
Ըստ մեր տեղեկությունների՝ դեռեւս ցուցակը նախնական է, կարող է այն առաջիկայում փոփոխությունների ենթարկվել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից պարզել, թե որքանով են իրական մեր տեղեկությունները։ «Ցուցակ դեռ չունենք, մինչեւ վարչապետի հրաժարականը չլինի, ցուցակ չենք սկսելու գրել»,-հայտարարեց Մարուքյանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1886 դիտում
14:54 26-02-2019
Մեսին թոփ-5 լիգաներում տարվա լավագույն շրջանցողն է, Ռոնալդուն թոփ-50-ում չկա
1667 դիտում
09:15 23-03-2016
Ուռճացված ընտրացուցակների խնդրի լուծումը հայտնի է և կարժենա 2 մլն դոլար. «Ժողովուրդ»
Այս բաժնից
859 դիտում
08:02 27-04-2024
Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»
748 դիտում
07:49 27-04-2024
Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»