Ճապոնիան հուսադրվում է երկու հիմքով ՝ կարանտին և պատվաստում
Տոկիոյի օլիմպիական խաղերը կանցկացվեն համաճարակի պայմաններում, թեև կազմակերպիչները այն կանխելու համար մշակել են միջոցառումների շարք: Այնուամենայնիվ, ըստ ամերիկյան Bloomberg ընկերության, դրանք կարող են չբավարարել, քանի որ մի շարք հարցեր մնում են անպատասխան: Այնպես որ, մարզիկներն ու պատվիրակության անդամները կարող են հիվանդանալ, իսկ հետո վիրուսը տարածել իրենց երկրներում:
Տոկիոյի օլիմպիական խաղերը վերապրեցին մարզահանդեսի հետաձգման որոշումը, բազմաթիվ այլ սկանդալներ: Բայց հիմա, գրում է Bloomberg- ը, կազմակերպիչներին բարդ փորձություն է սպասվում. համավարակի համապատկերում անցկացնել աշխարհի ամենախոշոր մարզական իրադարձությունը: Անգամ առանց օտարերկրյա հանդիսականների, Տոկիոյում կհավաքվեն 200 երկրների ավելի քան 60 հազար մարզիկներ, մարզիչներ, թիմի անդամներ, լրագրողներ և այլ անձինք:
Իհարկե ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ, մշակվել են համապատասխան կանոններ, բայց ամբողջությամբ հնարավոր չէ վերացնել վարակի տարածման հավանականությունը:
Ճապոնիան հուսադրվում է երկու հիմքով ՝ կարանտին և պատվաստում, բայց օլիմպիական խաղերի կազմակերպման հարցում դեռ շատ անհայտներ կան:
Այնուամենայնիվ, հոդվածի հեղինակը հիշում է, որ համաճարակի ընթացքում տեղի են ունեցել մի շարք մարզական իրադարձություններ և վարակման դեպքեր չեն գրանցվել: Նրանք անցել են կարանտին և երկու անգամ թեստ են հանձնել, այնուհետև ստուգվել յուրաքանչյուր երեք օրը մեկ:
Կա նաեւ բացասական օրինակ: Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում ձեռնարկվեցին բոլոր նախազգուշական միջոցները, բայց, այնուամենայնիվ, հիվանդության դեպքերի աճ գրանցվեց, որի պատճառով երկրպագուներին թույլ չտվեցին ներկա լինել: Իսկ մարզիկներն իրենց վնասվածքները բացատրում էին նրանով, որ պարապելու համար բավարար ժամանակ չունեին: Տարբեր մարզաձևերը տարբեր ռիսկեր են պարունակում: Պարզվել է, որ վիրուսը խաղի ընթացքում չի տարածվում ֆուտբոլիստների շրջանում, բայց ըմբշամարտի մրցումներում, հակառակն է տեղի ունենում:
Օլիմպիական խաղերի բնույթն ավելի բարդ է, բարդ կլինի վերահսկել բոլորին: Միայն մարզիկները չեն, խաղերում աշխատում են հազարավոր կամավորներ, անձնակազմեր:
Նույնիսկ նորմալ ժամանակներում օլիմպիական խաղերում հիվանդությունների բռնկումներ են լինում: 2018-ին մոտ 200 մարզիկներ հիվանդացան << Նորովիրուսով >>, Ռիո դե Ժանեյրոյում << Զիկա >> վիրուսի սպառնալիք կար, 2012-ին ՝ Լոնդոնում, ավելի քան 300 մարզիկներ տարբեր շնչառական հիվանդություններ ունեցան:
Սպառնալիքը նվազեցնելու համար Ճապոնիա ժամանողներից կպահանջվի թեստ հանձնել և ստուգվել յուրաքանչյուր չորս օրը մեկ:
Որոշ երկրներ արդեն սկսել են պատվաստել խաղեր մեկնող իրենց մարզիկներին: Իհարկե, իդեալական կլիներ, եթե բոլոր մասնակիցներն ու անձնակազմը պատվաստում ստանային: