Էբոլա վիրուսի կասկածով ստամբուլյան հիվանդանոցներից մեկում կարանտին է հայտարարվել
Էբոլա վիրուսի տարածման վտանգի հետ կապված փակվել է Ստամբուլի Մարմարա համարլսարանին կից Ուսումնա-հետազոտական հիվանդանոցը:
Ինչպես տեղեկացնում է Milliyet պարբերականը, հիվանդանոցը փակվել է այն բանից հետո, երբ Կոտ Դ՛Իվուարից ժամանած մի քաղաքացի բարձր ջերմությամբ դիմել է բուժօգնության:
Էբոլա վիրուսը շատ ակտիվ կերպով տարածվում է Արևմտյան Աֆրիկայում՝ Լիբերիայում, Սիերա-Լեոնեում, Գվինեայում, Նիգերիայում, Կոնգոյում և Սենեգալում: Վիրուսով վարակվելու դեպքեր են գրանցվել արդեն ԱՄՆ-ում, Իսպանիայում, Նորվեգիայում, Ավստրալիայում: Վերջին տվյալներով՝ այդ վիրուսով վարակվել է արդեն 8914 մարդ, որոնցից 4447-ը մահացել է: