211652_close_icon
views-count2324 դիտում article-date 18:53 02-04-2021

Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով շարունակվում է հասարակական տրանսպորտի աշխատանքի դիտարկումը Երևանում և մարզերում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով շարունակում է վերահսկողությունը հանրային տրանսպորտի նկատմամբ։

Ապրիլի 2-ին ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային բաժինների տրանսպորտային անվտանգության աշխատակիցները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում դիտարկել են 93 տրանսպորտային միջոց։ Կազմվել է 16 արձանագրություն, որոնք վերաբերել են վարորդների կողմից դիմակներ չկրելուն։

ՏՄ Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշիև Վայոց ձորի տարածքային բաժինների տրանսպորտային անվտանգության աշխատակիցները ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) հետ Արմավիրի, Գեղարքունիքի, ՏավուշիևՎայոց ձորի մարզերում համատեղ ստուգայցերով վերահսկել ենCOVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը։

Իրականացված միջոցառման արդյունքում Արմավիր քաղաքում կազմվել է24 արձանագրություն, որից18-ը` իրազեկման թերթիկի բացակայության, 3-ական՝ գերծանրաբեռնված երթևեկության և վարորդի ու ուղևորների կողմից դիմակ չկրելու վերաբերյալ։

Վայոց ձորի մարզում դիտարկվել են 8 ներմարզային և 1 միջմարզային երթուղի՝ 9 միկրոավտոբուս, 2 տաքսի։
 
 Մի քանի միկրոավտոբուսներում բացակայել են իրազեկման թերթիկները, ուղևորներն ու վարորդները հիմնականում պահպանել են հակահամաճարակային կանոնները։
Գեղարքունիքի մարզում,  մասնավորապես Գավառիտարածաշրջանում մշտադիտարկումներևվերահսկողություն են իրականացվել 18 տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Արձանագրվել է 6 իրավախախտում՝ տրանսպորտային փոխադրամիջոցները գերբեռնված են եղել, ուղեսրահներում բացակայել են ախտահանիչ միջոցներն ու իրազեկման թերթիկները։
 
Տավուշի մարզում տեսուչները շրջայցեր են կատարել Իջևանի և Դիլիջանի ավտոկայաններում։ Խախտումներ չեն հայտնաբերվել, արձանագրություններ չեն կազմվել։ Հանրային տրանսպորտի վարորդներին իրազեկման թերթիկներ են տրվել։
Տեսչական մարմնի կողմից  հանրային տրանսպորտում վերահսկողությունը կլինի շարունակական։
 

Նմանատիպ նյութեր