211652_close_icon
views-count2432 դիտում article-date 18:06 26-10-2021

Տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ  համատեղ դիտարկել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը Երևանի Կենտրոն, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների հասարակական տրանսպորտում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ  համատեղ դիտարկել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը Երևանի Կենտրոն, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների հասարակական տրանսպորտում: 

ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները  դիտարկել ենկանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 94 տրանսպորտային միջոց։Արդյունքում՝ հայտնաբերվել է5 խախտում, որոնք վերաբերել են դիմակ չկրելուն։Դրանց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։

4 տրանսպորտային միջոց էլ տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի ժամկետը լրացած լինելու հիմքով։
Հավելենք նաև, որ առաջիկա օրերին Տեսչական մարմնի ու պարեկային ոստիկանների կողմից մայրաքաղաքի հանրային տրանսպորտի գործունեության   նկատմամբ վերահսկողությունը կլինի շարունակական:
 

Նմանատիպ նյութեր