Ո՞վ է ավելի մեծ թշնամի՝ հարևաննե՞րը, թե՞ իշխանությունները. Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը Այլընտրանքային նախագծեր խմբի կայքում հրապարակել է հոդված, որում անդրադարձել է հարցին, թե ի՞նչ է մեզնից ակնկալում թյուրքական կոալիցիան՝ Թուրքիա-Ադրբեջան տանդեմի գլխավորությամբ, ի՞նչ գլոբալ աշխարհքաղաքական բացահայտ եւ ստվերային շահեր են առաջ տարվում։
NEWS.am-ը ներկայացնում է Արմեն Գեւորգյանի ամբողջական հոդվածը.
«Ի՞նչ է մեզնից ակնկալում թյուրքական կոալիցիան՝ Թուրքիա-Ադրբեջան տանդեմի գլխավորությամբ, ի՞նչ գլոբալ աշխարհքաղաքական բացահայտ եւ ստվերային շահեր են առաջ տարվում։
1. Ըստ էության՝ հրաժարում Արցախի ժողովրդի ինքնորոշման գաղափարից եւ համակերպում, որ նման թեմա այլեւս գոյություն չունի։
2. Թյուրքական պետությունների միջեւ տրանսպորտային հաղորդակցության նոր ուղիների ձեւավորում՝ Զանգեզուրի միջով, իսկ հեռանկարում՝ ընդհանրապես Զանգեզուրի բռնակցում Ադրբեջանին։
3. Հրաժարում Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից եւ ցանկացած տիպի պահանջատիրության թեմայի փակում։
4. Մեծամորի ատոմակայանի փակում։
5. Վերահսկողություն Հայաստանի հիմնական ջրային ռեսուրսների եւ հանքավայրերի նկատմամբ։
6. Թուրքական կապիտալի համար դեպի Հայաստան տնտեսական էքսպանսիայի բարենպաստ պայմանների ստեղծում։ Նպատակը՝ Հայաստանի լիակատար տնտեսական կախվածության հաստատումը, այդ թվում՝ Հայաստանի արտաքին պարտքի կառուցվածքում անտեսանելի մասնակցությամբ։
7. ՀՀ զինված ուժերի նկատելի դեֆորմացիա եւ մարտունակության էական սահմանափակում։
8. Հայաստանի ռուսական ռազմաբազայի փակում եւ Ռուսաստանի հեռացում տարածաշրջանից։
Մանրամասներն՝ այստեղ
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի