211652_close_icon
views-count1655 դիտում article-date 23:30 31-03-2021

ԲԴԽ նախագահը հանդիպել է Մոսկվայում աշխատող հայ իրավաբանների հետ

Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևի հրավերով պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը հանդիպել է հայ իրավաբանների հետ: Միջոցառումը նախաձեռնել էր Մոսկվայի հայ իրավաբանների ասոցիացիան:

Հանդիպման սկզբում հյուրերին ողջունել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը: Այնուհետև նախաձեռնությունը ողջունել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը: 

Հանդիպան ընթացքում քննարկվել է մասնագիտական բնույթի հարցերի լայն շրջանակ, կողմերը  փոխանակվել են ոլորտին վերաբերող տեղեկատվությամբ:

Ըստ աղբյուրի՝ Մոսկվայում աշխատող հայ իրավաբանները, մասնավորապես, հետաքրքրվել են ՀՀ դատական համակարգի պրակտիկայով, անդրադարձել Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների շահերի ներկայացման խնդիրներին և մտքեր փոխանակել հարցերի ողջ շրջանակի վերաբերյալ:

Հայկական պատվիրակության ղեկավարն ու անդամները սպառիչ պատասխաններ են տվել մոսկվայաբնակ իրավաբաններին հետաքրքրող բոլոր հարցերին:

Նմանատիպ նյութեր