211652_close_icon
views-count54053 դիտում article-date 09:15 31-03-2021

Մահացել է Երևանի Դատական փորձագիտության ինստիտուտի հիմնադիր-ռեկտոր, գեներալ-լեյտենանտ Ազատ Թադևոսյանը

Երևանի Դատական Փորձագիտության Ինստիտուտի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.

«Խորը վշտով  հայտնում ենք,որ կյանքից հեռացավ ԲՈՒՀ-ի հիմնադիր ռեկտոր Ազատ  Պատվականի Թադևոսյանը,

Հոգեհանգիստը տեղի կունենա 31.03.21 Բագրատունյաց 44/2 հասցեում գտնվող «Հավերժություն» սգո սրահում, ժամը 18:00-ին։

Ազատ Պատվականի Թադևոսյանը Երևանի Դատական Փորձագիտության և Հոգեբանության ինստիտուտի հիմնադիր ռեկտորն էր, Հայ փորձագետների միավորում ՀԿ նախագահ, Մոնրեալի (Կանադա) ինֆորմացիոն տեխնոլոգիաների ակադեմիայի իսկական անդամ, ՀՀ իրավաբանական ԳԱ ակադեմիկոս պրոֆեսոր ԱԱՊ միջազգային ակադեմիայի երկրորդ դասի խորհրդական գեներալ-լեյտենանտ, ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի անդամ: 

ԲՈՒՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության անունից ցավակցում ենք ընտանիքի անդամներին և հարազատներին»։

Նմանատիպ նյութեր