Արմեն Էլբակյանը կարող է դառնալ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի մահից հետո բուհը կանգնած է նոր ռեկտորի ընտրության շեմին։ Որպես հավանական թեկնածու հաճախ շոշափվում է դերասան, ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանի անունը:
Արմեն Էլբակյանից երեկ հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք պատրաստվում է մասնակցել ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին, որն առաջիկայում պետք է հայտարարվի: «Ես պիտի մասնակցե՞մ: Չէ, չեմ պատրաստվում»,– պատասխանեց Էլբակյանը:
Արմեն Էլբակյանից հետաքրքրվեցինք՝ եթե իրեն առաջարկվի այդ պաշտոնը, կընդունի՞: Ասաց, որ առաջարկ ստանալու դեպքում պետք է մտածի: «Ինձ հետ ոչ մի խոսակցություն չի եղել, ես ոչ մի բանից տեղյակ չեմ»,– հավելեց նա»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։