211652_close_icon
views-count1124 դիտում article-date 11:02 30-03-2021

Առանձնահատուկ քննարկվեցին նաև այն խոչընդոտները, որոնք չեն թողնում երկրում հաստատել սոցիալական արդարություն.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը մեկնարկել է Քաղաքական առաջնորդների դպրոց՝ «Հետպատերազմյան Հայաստանի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերները» թեմայով, որն անցկացվեց մարտի 27-ին և 29-ին:

Հարյուրից ավելի հայտերից ընտրվել էր 50 մասնակից, որոնք երկու օրերի ընթացքում լսեցին քաղաքագետներ Արամ Սաֆարյանին, Գարիկ Քեռյանին, Գրիգոր Բալասանյանին, վրացագետ Ջոննի Մելիքյանին և քաղաքական մեկնաբան Արշալույս Մղդեսյանին:

Քննարկումների հիմնական առանցքը ներկայիս ներքաղաքական իրավիճակն էր, հետպատերազմյան իրողությունները, միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության մոտեցումներն ու սպասելիքներն առաջիկայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից:

Առանձնահատուկ քննարկվեցին նաև այն խոչընդոտները, որոնք չեն թողնում երկրում հաստատել սոցիալական արդարություն:

Կուսակցության նախագահ Արման Ղուկասյանի խոսքով, Քաղաքական առաջնորդների դպրոցի գաղափարը վաղուց էր ծնվել ու դեռ անցյալ տարի պետք է կյանքի կոչվեր, սակայն սկզբում կորոնավիրուսը, իսկ այնուհետ նաև պատերազմը խոչընդոտ հանդիսացան:

Նա նշեց, որ նման քննարկումները կարևոր են, քանի որ հնարավորություն են ընձեռում քննարկել առկա զարգացումները և փորձել հասկանալ, թե ինչ է սպասվում առջևում:

Քաղաքական առաջնորդների դպրոցի համակարգող, կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանի խոսքով էլ, այսչափ քաղաքականացված երկրում, ինչպիսին է Հայաստանը, չափազանց կարևոր է աշխատել երիտասարդների հետ նման ձևաչափերում:

«Թյուր է այն կարծիքը, թե Քաղաքական առաջնորդների դպրոցները, որոնք կազմակերպվում են կուսակցությունների կամ քաղաքական այլ միավորների կողմից, պարտադիր նշանակում են, որ դասընթացներն ավարտողները պետք է դառնան կուսակցական:

Մենք նման խնդիր չենք հետապնդում, պարզապես ցանկանում ենք անմիջական շփման միջոցով քննարկել իրողությունները, ներքաղաքական զարգացումները ու շփվել երիտասարդների հետ, որոնք անտարբեր չեն երկրի ներկայի և ապագայի նկատմամբ»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ դպրոցը շարունակական է լինելու:

Դասընթացների ավարտին մասնակիցները ստացան սերտիֆիկատներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր