211652_close_icon
views-count1909 դիտում article-date 18:24 29-03-2021

Տիգրան Բարսեղյան. Մենք հաղթեցինք ու այսքան մարդու ուրախացրեցինք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԱ-2022-ի ընտրական փուլի Հայաստան-Իսլանդիա խաղից (2:0) հետո տպավորություններով է կիսվել  հարձակվող Տիգրան Բարսեղյանը։

«Առաջին րոպեից հավատում էինք, որ պետք է հաղթենք, քանի որ այդ նպատակով էլ մտել էինք խաղադաշտ։ Գոլը երևի իմ ոճով հարվածեցի, մի քիչ էլ բախտս բերեց։ Ֆանտաստիկ խաղ ստացվեց։ Իմ գոլն էլ, Բայրամյանինն էլ՝ շատ լավ ստացվեց, ու մենք արժանի էինք հաղթանակի։

Հիմա ավելի կարևոր է այն, որ մենք հաղթեցինք ու այսքան մարդու ուրախացրեցինք, ու ավելի շատ մարդ էլ հեռուստացույցի առաջ նստած նայում էր մեր խաղը։ Շնորհակալություն բոլորին, որ այս ցուրտ եղանակին եկան մարզադաշտ ու մեր կողքին եղան։ Շատ հաճելի էր տեսնել այսքան մարդ ու շատ կարևոր էր մեզ համար տեսնել այսքան մարդու ժպիտները»,-Բարսեղյանի խոսքերն է փոխնցում ՀՖՖ-ն։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր