211652_close_icon
views-count5045 դիտում article-date 21:59 28-03-2021

ԱԱ-2022. Հայաստանի հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2022թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 2-րդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց Իսլանդիայի ընտրանուն:
 
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: Երկրորդ խաղակեսի 53-րդ րոպեին մեր հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը շեշտակի հարվածով բացեց հաշիվը:
 
74-րո րոպեին փոխարինման դուրս եկած Խորեն Բայրամյանը անհատական վարպետության հաշվին կարողացավ երկրորդ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը:
 
Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 6 միավոր և առնվազն մինչև օրվա ավարտը խմբի միանձնյա առաջատարն է:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր