2392 դիտում
16:36 27-03-2021
Համացանցը բուռն քննարկում է Հանրային Հեռուստաընկերության կողմից ադրբեջաներենով լուրերի բաժնի ստեղծումը. Աշոտյան
Արմեն Աշտոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Համացանցը բուռն քննարկում է Հանրային Հեռուստաընկերության կողմից ադրբեջաներենով լուրերի բաժնի ստեղծումը։
Մինչեւ 2018-ը նման որոշումը ճիշտ կհամարեի, քանզի մինչեւ Հայաստանում իշխանազավթումը Հայաստանն Ադրբեջանի դեմ ինտենսիվ պատերազմի մեջ էր ոչ միայն ռազմադաշտում, դիվանագիտության մեջ, այլեւ տեղեկատվական դաշտում։
Բազմաթիվ հմուտ մասնագետների ներգրավմամբ այս տեղեկատվական պատերազմի մեջ էինք գրեթե բոլորս։
2018-ից հետո այլեւս հայտնի պատճառներով այս դավադիր ոհմակը ամբողջությամբ ոչնչացրեց, տապալեց հակաադրբեջանական քարոզչությունը եւ հակաքարոզչությունը։ Լուծարվեցին անգամ համապատասխան ստորաբաժանումները, աշխատանքից հեռացվեցին լավագույն մասնագետները, ուսապարկերի համար այս խնդիրը վերացավ նաեւ արտաքին ճակատում։
Ադրբեջանն նաեւ տեղեկատվական դաշտում 3 տարի անում է, ինչ ուզում է։
Եւ ահա հիմա, խայտառակ կապիտուլյացիայից հետո հանրայինով ադրբեջաներենով լուրերի բաժինը մեկ նպատակ ունի՝ պարտվողական ու կեղծ խաղաղասիրական, այն է՝ դավաճանական քարոզչական դիսկուրսի տրանսլյացիան Ադրբեջան։
Սա, փաստացի, Նիկոլի հաշվետվության ինֆորմացիոն տարբերակն է լինելու Ալիեւի մոտ»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Համացանցը բուռն քննարկում է Հանրային Հեռուստաընկերության կողմից ադրբեջաներենով լուրերի բաժնի ստեղծումը։ Մինչեւ 2018-ը...
Posted by Armen Ashotyan on Friday, March 26, 2021
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
394 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
541 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
919 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ