6553 դիտում
16:08 27-03-2021
Սյունիքի սահմանամերձ գյուղերում կարիքներն են գնահատվում․ դոնորների աջակցություն կա. ejc.am
Սյունիքի սահմանամերձ համայնքներում անցկացվող կարիքների գնահատման, բիզնես գաղափարների վերհանման համար քննարկումները մեկ նպատակ ունեն՝ բնակիչների շրջանում բացահայտել բիզնես այն հնարավորությունները, որոնք նրանք պատրաստակամ են իրականացնել:
Ինչպես ejc.am-ի հետ զրույցում նշեց Գորիսի քաղաապետի տեղակալ Իրինա Յոլյանը, հնարավորությունները տարբեր ուղղություններով են՝ պտղատու այգիներ, մեղվաբուծություն, ցեղական կովերի բուծում և այլն:«Շեշտը դնում ենք հենց բնակիչների հնարավորությունների վրա: Այլ բան է, երբ համայնքն է առաջարկում, մեկ այլ բան, երբ այդ առաջարկությունը բխում է բնակչի կարիքներից, հնարավորություններից, և նա պատրաստ է ներդրում ունենալ այդ գաղափարը մինչև վերջ առաջ տանելու համար»,–ասում է տիկին Յոլյանը։ Համայնքի կարիքները գնահատելուց հետո, Իրինա Յոլյանը նշեց, որ փորձում են գտնել ներդրողներ, դոնորներ, որոնք պատրաստակամ են սահմանամերձ բնակավայրերում զարգացնել, որևէ ոլորտ։
Գորիսի համայնքապետարանը գործընկեր կազմակերպությունների հետ միասին աջակցում է ծրագրեր կազմելուն։ Մեր զրուցակցի խոսքով, անհատական ծրագրեր եւս ներկայացվում են եւ դրանք կազմելուն օգնում է Գորիսի ռեսուրս կենտրոնը։
Սակայն, Իրինա Յոլյանի գնահատմամբ՝ փոխօգնության մեթոդն է շատ լավ աշխատում, մարդիկ ցանկություն ունեն միմյանց աջակցելով ոտքի կանգնեցնել իրենց համայնքները։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ նյութեր
1175 դիտում
14:07 25-11-2022
Պետությունը սահմանամերձ գյուղերում անհատական բնակելի տուն կառուցելու համար աջակցություն է տրամադրում
2564 դիտում
23:40 01-07-2020
Պատերազմի 10-րդ տարին․ սիրիացի ընտանիքները մատնանշում են իրենց կարիքներն ու մտահոգությունները
Այս բաժնից
700 դիտում
22:14 05-02-2025
Հայաստանը Թեհրանում գյուղատնտեսության հարցերով նիստ կանցկացնի
700 դիտում
22:09 05-02-2025
Քննարկվել են ՀՀ և Բրազիլիայի խորհրդարանների միջև առավել ամուր կապերի հաստատմանն առնչվող հարցեր
919 դիտում
20:59 05-02-2025
Հանդիպել են Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարների գլխավորած պատվիրակությունները