1026 դիտում
10:44 27-03-2021
Դավաճանության ու լրտեսության համար պատժաչափերի խստացումն ընդունվել է միաձայն․ «դեմ» չի քվեարկել անգամ Արարատ Միրզոյանը․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է․ «Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը:
Օրենքն ընդունվել է միաձայն՝ 112 կողմ ձայնով: Դրանով առաջարկվում է խստացնել պետական դավաճանության, լրտեսության համար նախատեսված պատիժը: Գործող Քրեական օրենսգրքով պետական դավաճանության մասին 299-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է 10-15 տարի ժամկետով ազատազրկում, նոր օրենքով այն փոխարինվում է 15-20 տարի ժամկետով՝ գույքի բռնագանձմամբ կամ առանց դրա կամ ցմահ ազատազրկմամբ: Լրտեսության մասով պատժաչափը կսահմանվի 12-20 տարի կամ ցմահ:
Սա շատ խորհրդանշական օրենք է մի երկրում, որի քաղաքական բառամթերքում «դավաճան» արտահայտությունն ամենաշատը կիրառվող դիմելաձևն է։ Բայց այնպես չէ, որ դա զուտ հռետորաբանական հնարք է․ արցախյան երկրորդ պատերազմում կրած խայտառակ պարտությունից հետո հանրության լայն շերտերի շրջանում կան, ինչպես ասում են, ողջամիտ կասկածներ, որ տեղի ունեցածը դավաճանության արդյունք էր։ Այդ կասկածները որևէ կերպ չեն փարատվում, կասկածների հիմնական հասցեատեր իշխանությունները հիմնավոր հակափաստարկներ ներկայացնելու փոխարեն՝ սահմանափակվում են «նախկիններն են դավաճան» հակադարձումներով։ Դրանից հասարակության մոտ առկա կասկածները ոչ միայն չեն փարատվում, այլ ավելի են խորանում։
Ահա այս պայմաններում դավաճանության համար պատժի խստացում նախատեսող օրենքի ընդունումն առնվազն խորհրդանշական է, սակայն չի կարող ունենալ գործնական նշանակություն։ Խնդիրն այն է, որ հնարավոր դավաճանները կամ դավաճանությունն ընդհանրապես կարող է բացահայտվել միայն այն դեպքում, երբ իշխանությունը չպատկանի նրանց, ովքեր կասկածվում են դավաճանության մեջ։
Այլ տարբերակ գործնականում չկա, քանի որ դավաճանության բացահայտմանը կոչված իրավապահ մարմիններն ամբողջությամբ գտնվում են իշխանության վերահսկողության ներքո։ Հետևաբար՝ դավաճանության բացահայտման համար անհրաժեշտ է ոչ թե պատժաչափերը խստացնող օրենքի ընդունում, այլ հենց իշխանափոխություն, որի հնարավորությունը նույն այս օրենքի ընդունմամբ ավելի նվազ է դառնում․ բոլոր նրանք, ովքեր անգամ տեսականորեն կարող են կասկածվել դավաճանության մեջ, հիմա՝ խստացված պատժաչափերի դեպքում շատ ավելի մոտիվացված կլինեն իշխանությունը պահպանելու հարցում, որովհետև առանց իշխանության կարող են արժանանալ զմահ ազատազրկման։
Հնարավոր դավաճանության խնդիրը չի սահմանափակվում միայն վերջին պատերազմով։ Պատերազմից առաջ էլ ու հատկապես այսօր Հայաստանը ողողված է ամենատարբեր երկրների լրտեսական ցանցերով։ Լրտեսները կամ, լավագույն դեպքում՝ ազդեցության գործակալներն ամենուր են՝ սկսած խորհրդարանից ու կառավարությունից՝ մինչև իրավապահ մարմիններ, դավաճանությունը բացահայտելու գործառույթ ունեցող Ազգային անվտանգության ծառայությունից՝ մինչև քաղաքական կուսակցություններ։ Այս ցանցերի դեմ հազիվ թե հնարավոր լինի պայքարել առանձին վերցրած օրենքով, հատկապես, որ օրենքը կիրառող կառույցները նույնպես լցված են գործակալներով։
Տեսականորեն խնդրի լուծման ամենահամալիր տարբերակը լյուստրացիան է՝ գաղտնազերծումը, բայց դա ևս չի կարող արդյունավետ լինել այն իշխանության պայմաններում, որի շարքերում նույնպես առկա են լրտեսության կասկածանքով դեմքեր․ այդ դեպքում լյուստրացիայի արդյունքում «կբացահայտվեն» միայն իշխանության մեջ եղածների ներկայացրած ծառայությունների հակառակորդ երկրների գործակալները։ Նույնը վերաբերում է նաև քաղաքական դաշտին։
Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում դավաճանության ու օտարերկրյա լրտեսական ցանցերի խնդիրը չի եղել այնքան արդիական, որքան այսօր։ Միաժամանակ այդ երևույթների դեմ պայքարելու համար անհրաժեշտ՝ Հայաստանի ներքին ու արտաքին դիմադրողականությունը երբևէ չի եղել այնքան ցածր, որքան այսօր։ Իրավիճակը գրոտեսկային է․ազդեցության մի կենտրոնի գործակալների կամ լրտեսների դեմ պայքարում են հակառակորդ բևեռի ազդեցության գործակալներն ու լրտեսները, երկուսի դեմ միաժամանակ պայքարում է երրորդ կողմի ագենտուրան, և այդպես շարունակ։
Այնպես որ, եթե այս օրենքը գործի ողջ ծավալով ու ողջ խստությամբ, Հայաստանում չեն բավականացնի ցմահ ազատազրկման համար նախատեսված պատժախցերը։
Հ․Գ․ Դավաճանության ու լրտեսության համար պատժաչափերի խստացում նախատեսող օրենքի փոփոխություններն ընդունվել են միաձայն, առանց «դեմ»-ի։ «Դեմ» չի քվեարկել անգամ Արարատ Միրզոյանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր
11523 դիտում
12:37 27-10-2020
Պետական դավաճանության և լրտեսության բացահայտման դեպքեր ունենք. ԱԱԾ. 168.am
1680 դիտում
12:33 25-03-2021
Պետական դավաճանության, լրտեսության համար կնախատեսվի ցմահ ազատազրկում. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը
1363 դիտում
16:24 22-11-2022
Արցախում խստացվում են «պետական դավաճանության» և «լրտեսության» համար պատժաչափերը, ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում
Այս բաժնից
10495 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am