211652_close_icon
views-count16373 դիտում article-date 00:06 27-03-2021

Վիճակը Հայաստանում բավականին լուրջ է. Արմեն Մուրադյանը զգուշացնում է

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սիրելի քաղաքացիներ, COVID 19-ի համաճարակային վիճակը Հայաստանում բավականին լուրջ է:

Կորոնավիրուսի նոր դեպքերի թվերը մտահոգիչ են, ներկայում մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածությունը գնահատվում է լարված։ Վերլուծությունները վկայում են, որ յուրաքանչյուր 1000 նոր դեպքից շուրջ 200-ը ենթակա են հոսպիտալացման և այս պարագայում բուժօգնություն կազմակերպելը բավականին բարդ է։


Այսօր, Հայաստանի հիվանդանոցները գերծանարաբեռնված են, ԴԵՌ առողջապահական համակարգը կարողանում է ապահովել հասանելիությունը և բուժօգնության բարձր որակը։

Խնդրում եմ, հորդորում եմ խստագույնս պահպանեք հակահամաճարակային բոլոր կանոնները: Յուրաքանչյուրդ կարող եք ջարդել Covid 19-ի տարածման շղթան, արեք դա հանուն բոլորիս առողջության, հավատացեք դա բխում է բոլորիս շահերից։

Հիշեք, այս պահին կորոնավիրուսի պատերազմում կիրառվող հիմնական զենքերն ու մարտավարությունը՝պահպանել սոցիալական հեռավորությունը,կրել դիմակ ու անընդհատ ախտահանել ձեռքերը և չախտահանված ձեռքերով չդիպչել դեմքին։

Միացեք Սպիտակ Բանակին և միասին կհաղթենք անտեսանելի թշնամուն՝ Covid 19-ին։

Ի դեպ, գեթ 1 րոպե չեմ կասկածում, որ մեր Բուժաշխատողներն այս փորձությունը ևս հաղթահարելու են, քանի որ անձամբ պատիվ եմ ունեցել ճանապարհ անցնել այն մարդկանց հետ, որոնք արդեն շուրջ 1 տարի առաջնագծում կռվում եմ․․․ Խոնարհվում եմ նրանցից յուրաքանչյուրի առաջ, նրանք մշտապես անգնահատելի, անմնացորդ ծառայել են ու ծառայում են Հայաստանի Հանրապետությանը։

2STOPPED
Հ․Գ․ Հարգելի քաղաքացիներ, պատվաստումների թեման մի դարձրեք շահարկման թեմա՝ դա վտանգավոր է․․․ Մենք չունենք իրավունք քննարկելու պատվաստումները, կարող ենք քննարկել պատվաստանյութը: Նոր կորոնավիրուսի 7 պատվաստանյութն այսօր ունի մրցակցային դաշտ և մենք չպետք է ամբողջի մեջ բերենք ընդհանուր գաղափարախոսությունը և քննարկման առարկա դարձնենք՝ պատվաստվե՞լ, թե՞ չպատվաստվել։ Եվս մեկ անգամ հորդորում եմ, խնդրում եմ յուրաքանչյուրիդ՝ պատվաստվելու գործընթացը չդարձնել քննարկման առարկա և վստահել մասնագիտական կարծիքներին»։

Նմանատիպ նյութեր