211652_close_icon
views-count59052 դիտում article-date 18:04 26-03-2021

Վանաձորում 61–ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 6-րդ դասարանի աշակերտին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 26-ին,  վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում Վանաձորի բնակիչ, 61-ամյա Սամվել Անտոնյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Վանաձորի բնակիչ, 12-ամյա Ալեն Մ.-ին:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել,  օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն:

 Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մուքոյանը:

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին,  որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Մուրադյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը սովորում է  Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 6-րդ դասարանում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Արմինե Դանիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր