1079 դիտում
16:59 26-03-2021
Սլովակիան հատկացրել է պետական կրթաթոշակ. կարող են դիմել նաև ՀՀ քաղաքացիները
Սլովակիայի Հանրապետության կառավարությունը 2021-2022 ուսումնական տարում հատկացրել է մեկ համալսարանական կրթաթոշակ (բակալավր կամ մագիստրոս) ուսումն անցնելու համար:
Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Կրթաթոշակը ստանալու համար ՀՀ քաղաքացիները կարող են դիմել էլեկտրոնային եղանակով ս.թ․ մարտի 26-ից մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ www.vladnestipendia.sk կայքի միջոցով, որտեղ տեղադրված է նաև ձեռնարկ՝ անհրաժեշտ բոլոր տեղեկություններով։ Թեկնածուները կարող են օգտվել տեխնիկական աջակցությունից՝ գրելով [email protected] էլ․ փոստի հասցեին կամ զանգահարելով +421 907 551 404 հեռախոսահամարին։
Պետական կրթաթոշակ ստանալու համար պարտադիր պայման է սլովակերենի իմացությունը: Դիմորդները հնարավորություն ունեն անցնել սլովակերենի անվճար լեզվական և մասնագիտական վերապատրաստում Բրատիսլավա քաղաքում՝ ս.թ․ սեպտեմբերի 2-ից 2022 թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում։
Ընդունելության ընթացքում թեկնածուները պարտավոր են պահանջվող փաստաթղթերի բնօրինակները տպագիր տարբերակով ներկայացնել Սլովակիայի Հանրապետության կրթության, գիտության, հետազոտության և սպորտի նախարարության Միջազգային համագործակցության և եվրոպական հարցերի բաժին։ Պահանջվող փաստաթղթերի թվում է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրված կրթաթոշակին առաջադրվելու մասին պաշտոնական նամակը։

Նմանատիպ նյութեր
1336 դիտում
12:47 14-04-2014
Սլովակիան Ուկրաինա ռևերսային գազի մատակարարումները կարող է սկսել նոյեմբերին
1294 դիտում
10:40 31-08-2014
Սլովակիան կարող է արգելափակել Ռուսաստանի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցները
Այս բաժնից
1081 դիտում
17:46 04-01-2025
Ալիևի ուղերձի «առյուծի բաժինը» Հայաստանի հասցեին սպառնալիքներն էին․ Տաթևիկ Հայրապետյան
1402 դիտում
16:34 04-01-2025
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով, ապա կնվազի 7-10 աստիճանով
1186 դիտում
15:37 04-01-2025
Գուրգեն Աֆրիկյանը կնշանակվի ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ