Համայնքային ճանապարհները պետք է պատշաճ կահավորված լինեն ճանապարհային նշաններով
Առաջին ընթերցմամբ քննարկվեց պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած ««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Այն նպատակ ունի հանրապետության համայնքներում, բացառությամբ Երեւան քաղաքի, կարգավորել ճանապարհային երթեւեկության ոլորտում առկա խնդիրները:
Առաջարկվում է վերաշարադրել օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետը: Մասնավորապես, հստակեցվում է՝ որ մարմինն է պատասխանատու լինելու համայնքում ճանապարհային նշանների առկայության կամ դրանց բացակայության համար:
Ըստ վիճակագրության՝ 2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2020 թվականի մարտի 5-ը հանրապետությունում տեղի է 5481 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 386, մարմնական վնասվածքներ ստացել 7827 մարդ: Վթարների մի մասը տեղի է ունեցել ճանապարհային երթեւեկությունն ապահովող ճանապարհային նշանների բացակայության պատճառով:
Վաղարշակ Հակոբյանն ասաց, որ որոշ գյուղական համայնքներ թեեւ չունեն ֆինանսական խնդիրներ, սակայն այնտեղ բացակայում են ճանապարհային նշանները, քանի որ պարզապես հստակեցված չէ պատասխանատու մարմինը:
ԱԺ գլխադասային հանձնաժողովը եւ Կառավարությունը նախագծին տվել են դրական եզրակացություններ:
Ելույթ ունեցած պատգամավորները կարեւորեցին նախագծի ընդունումը՝ նկատի ունենալով ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ թիվը, որոնց մի մասը տեղի է ունենում հենց ճանապարհային նշանների բացակայության պատճառով:
Ընդունվեցին նաեւ նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը:
Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտեց հերթական նիստերի աշխատանքը: