2052 դիտում
20:48 24-03-2021
Նոյեմբերի 10-ի համաձայնագիրը ՀՀ մասով վերացնելու պահանջը մերժել է նաև Վերաքննիչ վարչական դատարանը. «Քաղաքացու իրավունքների պաշտպան»
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն (ՔԻՊ) տեղեկացնում է, որ ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը 2021թ.մարտի 3-ին մերժել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ ներկայացուցիչներ Կարեն Հեքիմյանի և Թաթուլ Մկրտչյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը։
Հիշեցնենք, որ ՔԻՊ-ը 2020-ի դեկտեբերի 28-ին դիմել էրՀՀ վարչական դատարան, պահանջելով՝Հայաստանի Հանրապետության մասով վերացնել 2020թ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունն (ըստ էության՝ համաձայնագիրը)։ Դատարանը 2021թ.հունվարի 13-ի որոշմամբ՝ չէր ընդունել հայցը։ՔԻՊ-ի վերաքննիչ բողոքի հիման վրա Վերաքննիչ վարչական դատարանը հայցն ընդունել էր վարույթ, բայց, այնուամենայնիվ,մերժել է բողոքը։
Նշենք, որ իրավաբանական համայնքի, այդ թվում՝ ՔԻՊ-ի կարծիքով՝ 2020թ. նոյեմբերի 10-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրածեռակողմ հայտարարությունն իրավական առումով՝ առ ոչինչ է, և դրա հասցեատիրոջ վրա՝ տվյալ դեպքում ՀՀ-ի վրա, դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք։
Նշենք նաև, որ 10.11.2020թ եռակողմ հայտարարությամբ ոչ իրավաչափ պարտականություններ են դրվելՀՀ քաղաքացիների վրա, ոչ իրավաչափորեն սահմանափակվել են ՀՀ քաղաքացիների իրավունքները, իսկ ՀՀ-ն ներքաշվել է անվտանգության իմաստով կասկածելի գործընթացի մեջ։
Այսու՝ ՔԻՊ-ըմնում է նույն կարծիքին, որ 2020թ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը (ըստ էության՝համաձայնագիրը) ՀՀ մասով վերացնելը էական ներդրում կլինի ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում։Եվ, չնայած, Վարչական դատարանի և Վերաքննիչ վարչական դատարանի երկու դատավորներ մերժեցին հակահայկական բնույթի համաձայնագրի վերացման արդարացի պահանջը, ՔԻՊ-ը շարունակելու է համապատասխան քայլերկատարել նոյեմբերի 10-ի հայտարարությունը ՀՀ մասով վերացնելու ուղղությամբ։
«Քաղաքացուիրավունքներիպաշտպան» ՀԿ

Նմանատիպ նյութեր
2000 դիտում
22:52 09-07-2021
Վարչական վերաքննիչ դատարանը բավարարել է վերաքննիչ բողոքը Ամուլսարի գործով
Այս բաժնից
559 դիտում
19:47 20-01-2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալի հետ
598 դիտում
19:34 20-01-2025
Հունաստանում ՀՀ դեսպանություն է այցելել Հայաստան համահայկական հիմնադրամի Հունաստանի հանձնախմբի տնօրենը
928 դիտում
19:23 20-01-2025
ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ջիբութիի նախագահին