12259 դիտում
14:14 28-08-2018
Վերաքննիչ դատարանը մերժել է Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու որոշման դեմ բողոքը. պաշտպան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բողոքն առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:
Այս մասին [url=http://www.tert.am/am/news/2018/08/28/Khachaturov/2776020]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:
«Առաջին ատյանի դատարանի կողմից Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու որոշման դեմ բողոք էի ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան, որը մերժվել է»,-ասաց պաշտպանը:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոք ներկայացնելուն, ապա Միհրան Պողոսյանն ասաց, որ դատարանի որոշումը ստանալուն պես կքննարկեն այդ հարցը:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/08/28/Khachaturov/2776020]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
781 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)