211652_close_icon
views-count2826 դիտում article-date 22:36 24-03-2021

ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում. հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող մեքենաներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարտի 23-ի երեկոյան ճանապարհային ոստիկանության՝ մայրաքաղաքը և մարզերը սպասարկող ստորաբաժանումների, ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։

Հայտնաբերվեցին մի քանի տասնյակ խախտումներ, այդ թվում՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 6, թաղանթապատված դիմապակիով՝ 3, առանց համարանիշերի՝ 1 մեքենա։ Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 6 տրանսպորտային միջոց։

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 10 մեքենա։
Հարգելի՛ վարորդներ, խստորեն պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները:

Ոստիկանության ուժեղացված ծառայությունները պարբերական են։

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր