211652_close_icon
views-count1630 դիտում article-date 14:04 24-03-2021

Արսեն Մկրտչյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի պատգամավորներն այսօր՝ մարտի 24-ի նիստում Արսեն Մկրտչյանին ընտրեցին Վճռաբեկ դատարանի դատավոր, հայտնում է News.am-ը։

Նշենք, որ խորհրդարանում այսօր Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլն էր անցկացվում։ Մասնակցում էին առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները՝ Արմեն Հայկյանցը և Արսեն Մկրտչյանը։

132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 102-ը։ Անվավեր է ճանաչվել 4 քվեաթերթիկ։

Արմեն Հայկյանցի թեկնածությանը կողմ է քվեարկել 11 պատգամավոր, Արսեն Մկրտչյանին՝ 87 պատգամավոր: Ըստ այդմ, ընտրվեց միայն Արսեն Մկրտչյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր