211652_close_icon

Արմեն Դանիելյանը ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր

views-count2050 դիտում article-date 16:19 11-09-2025
Արմեն Դանիելյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր: Ազգային ժողովի պատգամավորների քվեարկության արդյունքը ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էր 66 պատգամավոր, քվեատուփում անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Լուսինե Աբգարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 1 պատգամավոր, Արմեն Դանիելյանի թեկնածությանը՝ 65, Նելլի Բաղդասարյանի թեկնածությանը՝ 0 պատգամավոր:

Արմեն Դանիելյանը վերագրվում է որպես ՔՊ-ի «սրտի» դատավոր, քանի որ նա բոլոր որոշումները կայացնում է իշխանությունների սրտով: 

Նմանատիպ նյութեր