211652_close_icon
views-count52174 դիտում article-date 13:42 24-03-2021

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 31-ամյա վարորդը Ford Transit-ով գլխիվայր շրջվել է. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ 

Ժամը 00։10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Մուշեղ Կ-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Գեղհովիտ գյուղի գյուղամիջյան ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մուշեղ Կ-ն, նրա ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 32-ամյա Միքայել Ա-ն, Տավուշի մարզի բնակիչ՝ 22-ամյա Ռաշիդ Կ-ն, Արարատի մարզի բնակիչներ՝ 20-ամյա Սյուզաննա Ս-ն և 41-ամյա Մագդա Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Կարեն Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր